Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում երիտասարդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընթերցողների մեծ խումբ հետաքրքրված է որակյալ գրականությամբ: Հետաքրքրությունը հատկապես մեծ է երիտասարդների մոտ: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց գրականության հանդեպ հայ երիտասարդության և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունների մասին: Բանախոսի խոսքով՝ կա ընթերցողների ակտիվ խումբ, և պատահական չէ որ վերջին տարիներին ամենից շատ են ձևավորվել գրական ակումբներ: Նրա դիտարկմամբ՝ թե համացանցում ընթերցողների, և թե գրախանութներից ու գրադարաններից օգտվողների մեծ մասը կազմում են 18-33 տարեկան երիտասարդները: Նիկողոսյանը կարևոր համարեց այն փաստը, որ վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում հենց երիտասարդները: Նրա կարծիքով՝ մեր ավագ սերնդի դժգոհությունը այն մասին, որ իրենք գրքին ավել մեծ տեղ էին տալիս, քան այժմյան երիտասարդությունը՝ միֆ է:

Արքմենիկ Նիկողոսյանը հատկանշական համարեց նաև այն փաստը, որ նախկինում գրախանութների գրքերի 80 տոկոսը ռուսերեն էին, 20 տոկոսը հայերեն, իսկ այժմ պատկերը միանգամայն հակառակն է 80 տոկոսը՝ հայերեն, 20 տոկոսը՝ այլալեզու գրքեր: Նա վստահեցրեց, որ աշխարհում լույս տեսնող բեսթսելերների մոտ 60 տոկոսը թարգմանվում է հայերեն:

«Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը մեզ մոտ շատ փոխեց գրքի հանդեպ վերաբերմունքը: Եթե  5 տարի առաջ հեղինակը ստանում էր մեծ մրցանակներ, բայց նրա գիրքը վաճառվում էր տարեկան ընդամենը 3-5 օրինակներով, այժմ դրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Լինում են դեպքեր, որ տարբեր հրատարակիչներ մրցում են, որպեսզի տպեն ինչ-որ հեղինակի ստեղծագործությունը:

Այսօր Հայաստանում գիրք տպելու խնդիր չունի Գուրգեն Խանջյանը, քանի որ նրա ցանկացած գիրք լավ է վաճառվում գրախանութներում՝ տարեկան 100-300 օրինակ: Սա Հայաստանում ժամանակակից հեղինակի համար լավ ցուցանիշ է: Շատ պահանջված գրող է նաև Արամ Պաչյանը: Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արև» վեպն է ունեցել 2 տպագրություն՝  առաջին 500 օրինակը ավարտվել է: Կա մշտական սեր և հետաքրքրություն Լևոն Խեչոյանի գրքերի հանդեպ:  Բանաստեղծներից Հովհաննես Գրիգորյանի գրքերը միշտ պահանջված են, բայց այստեղ մի վերապահություն կուզենայի անել, որ պոեզիայի հանդեÕ º հետաքրքրությունը վաճառքների տեսանկյունից շատ ավելի քիչ է»,- նշեց նա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ բանախոսը ընդգծեց նաև, որ մեր հեղինակները կարողացել են հետաքրքրություններ առաջացնել դրսի հրատարակիչների մոտ ևս: Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը տպագրվել է ԱՄՆ-ում: Հովհաննես  Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» տպագրվել է թուրքերեն՝ թուրքական հրատարակիչների կողմից. հիմա տպվում է Կանադայում: Արամ Պաչյանի «Ռոբինզոն» ժողովածուն տպագրվել է  ուկրաիներեն: Նրա խոսքով Պաչյանը Հայաստանում տպագրել է 3 գիրք, որոնց ընդհանուր տպաքանակը 1900 օրինակ է, իսկ Ուկրաինայում մ իայն «Ռոբինզոն»-ը տպագրվել է 2000 օրինակով և 4 ամսվա մեջ համարյա սպառվել:

 

ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն