Քուրդ զինյալները թուրքական Մարդինում հարձակվել են ժանդարմերիայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մարդին նահանգի Ջևիզլի գյուղում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի, ինչպես նաև դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 6 զինվոր վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ բրիտանական Reuters գործակալության տվյալներով` վիրավորվել է 11 զինվոր:
Տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



