Վրաստանի արևմուտքում հեղեղումներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արևմուտքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևների և հունից դուրս եկած գետերի հետևանքով հուլիսի 9-ին հարյուրավոր մասնավոր տների առաջին հարկեր հայտնվել են ջրի տակ: Քանդվել ու վնասվել են շուրջ մեկ տասնյակ կամուրջներ` նախատեսված հետիոտների և ավտոմեքենաների համար: Տեղական իշխանությունները լրագրողներին հայտնել են, որ ամենաշատը վնաս են կրել Սամեգրելոյի և Իմերեթիի շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մի շարք շրջաններում վնասվել են էլեկտրահաղորդման լարեր, տասնյակ գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի այն շրջաններ, որոնք վնաս են կրել` տեղում ծանոթանալու հեղեղումից հետո ստեղծված վիճակին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



