Իրաքի բանակը ԻՊ-ից հետ է նվաճել Մոսուլի մոտակա ռազմաբազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի բանակը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Մոսուլ քաղաքի մոտ գտնվող գլխավոր ռազմաբազան, որը իսլամիստների համար որպես գլխավոր հենակետ էր ծառայում Իրաքում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` իրաքցի զինվորականները` ամերիկյան ավիացիայի աջակցությամբ, գրեթե առանց մարտ վարելու կարողացել են վերահսկողություն հաստատել ռազմաբազայում:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ողջունել է ռազմաբազայի գրավումը և հայտարարել, որ դա կարևոր քայլ է քաղաքը գրոհելուց առաջ:
Մոսուլը Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ ծնվել է սադամ Հուսեյնը: Քաղաքը ԻՊ-ի ջիհադական խմբավորումները գրավել են 2014 թվականին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



