Ճապոնիայում սկսվել են խորհրդարանի վերին պալատի ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրությունները կկայանան հուլիսի 10-ին: Երևանյան ժամանակով 02.00-ին բացվել են 32 ընտրատեղամասեր:
Վերին պալատի ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ, վերընտրման հնարավորություն ունի 242 պատգամավոր: Ըստ NHK հեռուստաալիքի տվյալների՝ 121 պատգամավորական մանդատների համար պայքար է մղելու 389 թեկնածու:
Ըստ ավելի վաղ անցկացված հարցման՝ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:
Մարտին Դեմոկրատական կուսակցությունը և Նորարարության կուսակցությունը միավորվել էին նոր Դեմոկրատական-զարգացման կուսակցության մեջ: Կուսակցության կազմում ներգրավվել են 156 օրենսդիրներ, բայց դա բավարար չէր, որպեսզի հաղթեր իշխող կուսակցությանը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



