Մոսկվայում առեւտրի կենտրոնից բանկոմատ են գողացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում անհայտ անձինք առեւտրի կենտրոնից բանկոմատ են գողացել: Ավելի քան 6 մլն ռուբլու վնաս է հասցվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Հանցագործները բանկոմատը բեռնել են ամենագնացն ու մեկնել անհայտ ուղղությամբ: Նրանց բռնել չի հաջողվել:
Գողության փաստով քրեական գործ է հարուցվել, ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների ձայնագրությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



