Չիկագոյում ցուցարարները պահանջում են բանտարկել ձերբակալության ժամանակ սպանություն գործած ոստիկաններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Չիկագո քաղաքում ցույց է կազմակերպվել՝ ձերբակալության ժամանակ ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանությունների ֆոնին: Մի քանի մարդ ձերբակալվել է: Այս մասին գրում է Chicago Tribune-ը:
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով դատապարտել եւ ազատազրկել այն ոստիկաններին, որոնք ձերբակալության ժամանակ մարդանց են սպանել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ցույցը հիմնականում առանց միջադեպերի է անցել, սակայն անկարգություններ հրահրած 5 անձ է ձերբակալվել: Ակցիայի մասնակիցները նաեւ երթ են անցկացրել՝ տեղ-տեղ նստացույց անելով եւ փակելով երթեւեկությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



