ԻՊ-ի զինյալները նավթահորեր են հրդեհել՝ Իրաքի բանակի առաջխաղացմանը խոչընդոտելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մի քանի նավթահոր են հրդեհել՝ նպատակ ունենալով խոչընդոտել իրաքյան բանակի տեղաշարժը Մոսուլից դեպի հարավ տեղակայված ալ-Քիարա բնակավայրի ուղղությամբ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:
Տեղեկությունների համաձայն, ահաբեկիչները նաեւ ականապատել են դեպի բնակավայր տանող բոլոր ճանապարհները:
Այդ կերպ ահաբեկիչները փորձում են դանդաղեցնել Իրաքի բանակի առաջխաղացումը, որոնք Մոսուլի մատույցներում աստիճանաբար ոչնչացնում են ԻՊ-ի զինյալներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



