Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Հաքքարի նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է չորս թուրք զինծառայող, ևս մեկը վիրավոր է:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, պայթուցիկ սարքը տեղադրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
«Հաքքարի նահանգի Շեմդիլլի շրջանում՝ մայրուղու վրա, զինծառայողներ տեղափոխող զրահապատ մեքենայի ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցվել: Մեր ընկերներից 4-ը զոհվել են, մեկը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:
Շաբաթ առնվազն երկու մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին, երբ քուրդ զինյալներն ավտոմեքենա էին պայթեցրել Մարդինում՝ ռազմական օբյեկտի անցակետի մոտ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



