Զախարովան խոսել է գոյություն չունեցող սպառնալիքը «զսպելու»՝ ՆԱՏՕ-ի ցանկության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը մանրամասն ուսումնասիրում է Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ընդունված որոշումները: Մեկնաբանությունները հրապարակվել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Զախարովայի խոսքով, դաշինքն իր բոլոր ջանքերը կենտրոնացնում է «Արեւելքից կողմից» գոյություն չունեցող սպառնալիքները «զսպելու» ուղղությամբ:
Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի համաձայն՝ Դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր հակահրթիռային պաշտպանական համակարգերի հարցը, եթե Մոսկվան պատրաստ լինի դրան: Դաշինքի անդամ երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ կառուցողական շփումների է ձգտում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



