Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող կուսակցությունը. exit polls-ի արդյունքներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում ավարտված խորհրդարանի Վերին պալատի ընտրություններում հաղթում է վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան: Նման տվյալներ է փոխանցում NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով exit polls-ի արդյունքները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 07:00-ին, 32 ընտրատարածքների բոլոր 48 հազար տեղամասերում: Քվեարկության ավարտից երկու ժամ առաջ ընտրողների մասնակցությունը կազմել է 32.49%: Առավել ակտիվ են եղել Նիիգատա, Յամահատա եւ Միե մարզերը:
Այսօրվա ընտրություններում պատգամավորական 121 մանդատի համար 389 թեկնածու էր պայքարում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



