Ֆրանսիական L'Equipe թերթը Եվրո-2016-ի եզրափակիչի օրը լույս է տեսել նաեւ պորտուգալերեն
ՍՊՈՐՏՖրանսիական հեղինակավորL'Equipe թերթը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի օրը լույս է տեսել 2 լեզվով՝ ֆրանսերեն ու պորտուգալերեն:
Դա արվել է Եվրո-2016-ի համար Ֆրանսիա ժամանած Պորտուգալիայի հավաքականի բազմաթիվ երկրպագուների համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):


1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



