ԻՊ զինյալները նավթահորեր են հրկիզել՝ իրաքյան բանակի առաջխաղացումը կանխելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նավթահորեր է հրկիզել՝ Մոսուլից հարավ ընկած Ալ-Քայարա բնակավայր իրաքյան բանակի առաջխաղացումը կասեցնելու համար. հաղորդում է gazeta.ru-ն:
Sky News Arabia հեռուստաընկերության տվյալներով՝ ահաբեկիչներն ականապատել են բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի բնակավայր:
Այդ կերպ ահաբեկիչները փորձում են կասեցնել իրաքցի զինվորականներին, որոնք Մոսուլի մատույցներում աստիճանաբար ոչնչացնում են ԻՊ-ի ահաբեկիչներին:
Ավելի վաղ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների շրջանակներում Իրաքի բանակն ազատագրել էր Ալ-Քայարայի ռազմաօդային բազան:
Մոսուլի ազատագրումն այս պահին Իրաքի զինվորականների հիմնական թիրախն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը, իսկ զինյալներն այն համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



