ՆԱՏՕ-ն կենտրոնացել է գոյություն չունեցող սպառնալիքը ճնշելու վրա. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն իր ջանքերը կենտրոնացրել է «զսպելու» գոյություն չունեցող «սպառնալիքն արևելքից». Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալություն, այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մեկնաբանության մեջ:
«Եվրոպայում խաղաղության ու կայունությանն աջակցելու համար անհրաժեշտ է բոլոր միջազգային խաղացողների պոտենցիալն օգտագործել իրողություններին հակազդելու համար, սակայն Դաշինքն իր ջանքերը կենտրոնացնում է Արևելքից եկող գոյություն չունեցող խնդիրների զսպման համար»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ահաբեկչական աննախադեպ սպառնալիքի ֆոնին ՆԱՏՕ-ի թևերի ամրապնդումը վկայում է Դաշինքի քաղաքականության՝ իրականությունից կտրվելու մասին. ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



