Բանգլադեշում ահաբեկչությունից հետո իշխանությունները արգելել են իսլամական ալիքի հեռարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգլադեշի իշխանությունները արգելել են երկրում հեռարձակվող Peace TV հայտնի իսլամիստական հեռուստաալիքի հեռարձակումը:
BBC-ի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է այն մեղադրանքով, ըստ որի հեռուստաալիքի եթերում հնդիկ քարոզիչ Զաքիր Նաիկայի ելույթն է ոգեշնչել առնվազն երկու ծայրահեղականի անցյալ շաբաթ մայրաքաղաք Դաքքայի արվարձաններից մեկում ահաբեկչություն կազմակերպելու, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:
Նշվում է, որ հարձակումն իրականացնողներից երեքը սովորում էին Բանգլադեշի լավագույն դպրոցներում և համալսարաններում:
Դաքքայի կառավարությունը երկրի դպրոցներին և բարձրագույն ուսումնական հաստատություններին կոչ է արել տեղյակ պահել իշխանություններին, եթե այս կամ այն ուսանողը դասերից բացակայում է 10 օրից ավելի ժամկետով:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



