Բեռլինում ձախ արմատականների ակցիայի ժամանակ 123 ոստիկան է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում լքված տունն ազատելու դեմ ակցիային, որը ներկայում զբաղեցրել են ձախ արմատականները, շուրջ 3500 մարդ է մասնակցել: Ֆրիդրիխսհայնե շրջանում անցկացված ցույցերը վերածվել են անկարգությունների, ինչի հետեւանքով 86 ցուցարար է ձերբակալվել, երեքի դեմ գործ է հարուցվել՝ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է DW-ն:
Անկարգությունների ընթացքում 123 ոստիկան է տուժել: Ակցիայի առիթը, որն արդեն ամենաագրեսիվն են որակել վերջին հինգ տարվա ընթացքում, Rigaer Straße 94 հասցեում գտնվող լքված շենքն ազատելու պահանջն է. ձախ արմատականներն այն զբաղեցրել են ապօրինաբար:
Ոստիկանության տվյալներով, ցուցարարներից ոմանք իրավապահների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



