Ռեդնափ. Հպարտությունս թույլ չէր տա 100 մլն ֆունտ վճարել Պոգբայի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնափը հայտնել է, որ պայմանագիր կկնքեր Դելե Ալիի հետ, եթե աշխատեր «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիացի մասնագետն իմաստ չի տեսնում ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մեջ, ով ավելի վաղ հանդես էր գալիս մանչեսթերցիների կազմում, սակայն ակումբից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով:
«Եթե աշխատեի «Մանչեսթեր Յունայթեդում», ապա կտխրեի, որ ֆուտբոլիսն անվճար է հեռացել մեզնից, իսկ մենք հետո ստիպված ենք 100 մլն ֆունտ վճարել նրան վերադարձնելու համար: Հպարտությունն ինձ թույլ չէր տա նման գումար վճարել:
Եթե ընտրության հնարավորություն ունենայի, ապա Պոգբային կնախընտրեի Ալիին»,- Ռեդնափի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



