ԻՊ-ը վերջին 18 ամսում կորցրել է իր տարածքի մեկ քառորդը Սիրիայում և Իրաքում. զեկույց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» խմբավորումը վերջին 18 ամսում Իռլանդիայի մեծությամբ տարածք է կորցրել Սիրիայում և Իրաքում, որը հավասարազոր է իր վերահսկողության տակ գտնվող տարածքի մեկ քառորդին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող ամերիկյան IHS Conflict Monitor ինստիտուտի զեկույցի տվյալները:
Ծայրահեղական սուննի խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքը 2015-ի հունվարին կազմում էր 90 800 քառ. կմ, մինչդեռ Սիրիայում և Իրաքում խալիֆայություն ստեղծելու մասին հայտարարելուց հետո այդ տարածքը կրճատվել է` հասնելով 68 300 քառ. կմ-ի:
Այս փաստն ստիպել է իսլամիստներին հարձակումներ իրականացնել քաղաքացիների բնակավայրերի ուղղությամբ ինչպես Միջին Արևելքում, այնպես էլ Եվրոպայում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



