Եգիպտոսի ԱԳ նախարարը ժամանել է Իսրայել` խաղաղության բանակցություններ վարելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ժամանել է Իսրայել` փորձելով վերականգնել հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն`սա Եգիպտոսի իշխանությունները ներկայացնող նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իսրայել վերջին 10 տարվա ընթացքում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդառաջ Շուքրին լրագրողներին հայտնել է, որ Եգիպտոսը պատրաստ է աջակցել «երկու պետություն` երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը, որպեսզի վերջ դրվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, կոչ է արել պաղեստինցիներին վերադառնալ Իսրայելի հետ բանակցությունների սեղանին:
Աղբյուրը նշում է, որ հունիսին Շուքրին Ռամալլայում հանդիպում է ունեցել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



