Եգիպտացի ուժայինները խափանել են ԻՊ-ի հարձակումը Սինայում. 14 գրոհային սպանվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտացի ուժայինները Սինայի թերակղզու հյուսիսում 14 գրոհայինի են ոչնչացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի մասնաճյուղից:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Եգիպտոսի Զինուժի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Սամիրին, ահաբեկիչները, որոնք խոշորագույն հարձակում էին նախապատրաստում, ոչնչացվել են Շեյխ-Զուվեյդ քաղաքի շրջանում:
Նրա խոսքով` հետախուզությունը տեղեկացրել է ծայրահեղականների խմբին հայտնաբերելու մասին, որոնք նախապատրաստվում էին հարձակում իրականացնել ուժային կառույցների անցակետի վրա: Ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացվել: 12 գրոհային գերի է ընկել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



