Գերմանիայի իշխանությունները բողոքում են ռուսալեզու մաֆիայի ակտիվացումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Քրեական հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում նշել է, որ երկրում ռուսալեզու մաֆիայի լուրջ ակտիվացում է նկատվում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` նրա խոսքով` այդ հանցագործները Գերմանիային 1 միլիարդ եվրոյի տնտեսական վնաս են հասցնում:
«Գերմանական բանտերի կալանավորների 8-10 տոկոսը ռուսալեզու կամ ռուսաստանցի են: Նրանց թիվը կազմում է շուրջ 5000 մարդ», - ասել է Մյունխը:
Մյունխն ընդգծել է, որ խոսքը Ռուսաստանի, Աբխազիայի, Կովկասի, Թուրքմենստանի և Խորհրդային Միության այլ շրջանների ներկայացուցիչների մասին է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



