Ֆիլիպ Կիրկորովը ադրբեջաներեն է խոսել Բաքվի երաժշտական փառատոնին
ՎԻԴԵՈՄեզ, անկեղծ ասած, այնքան էլ չի հետաքրքրում հարեւան երկրում ընթացող երաժշտական փառատոնը` ոչ նրա հյուրերը, ոչ դրա հետ կապված միջոցառումները: Բայց այս կադրերը կցանկանայինք ներկայացնել ձեզ, եւ առանց մեկնաբանությունների:
49-ամյա Ֆիլիպ Կիրկորովը փառատոնի կարեւոր հյուրն է դարձել եւ հանդիսատեսին բեմից ողջունել է` անգիր սովորելով տասը րոպեանոց ելույթ:
Բաքու այցելությունը պատմական իրադարձություն է դարձել ռուսաստանցի երգչի համար. Կիրկորովն Ադրբեջանի տարածքում հյուրախաղերով հանդես չէր եկել ավելի քան 15 տարի. Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը երգչին մենահամերգների թույլտվություն չէր տալիս:
«Ես երջանիկ եմ այսքան տարի անց նորից երգել ձեզ համար,-բեմից ասել է Կիրկորովը: Այսօր ձեզ համար` իմ լավագույն եւ սիրելի երգերը»:
Տեսաբյութն՝ այստեղ
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



