Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլին մասնակցում է 124 պատանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

4-րդ փուլին մասնակցում է 124 տղա ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից,  Բելգիայից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Սիրիայից, Ղազախստանից,  Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ ու աղջիկներ, բարով եք եկել Հայրենիք, համայն հայության մայրաքաղաք Երևան և Ձեր նախարարություն: Համոզված եմ, որ 14 օրերի ընթացքում դուք կտեսնեք և կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին, իսկ ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին ակտիվ մասնակցելով՝ կծանոթանաք հայոց պատմությանը, հայ մշակութային և հոգևոր արժեքներին, կսկսեք առավել վարժ խոսել և գրել մայրենի լեզվով»:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության հուշակոթող, թանգարան և Եռաբլուր՝ հարգանքի, խոնարհումի այն գլխավոր վայրերը, որտեղ մտնելիս ամեն հայ  ապրում է հպարտության և ակնածանքի զգացողություն:

«Դուք կլինեք նաև հայոց բանակի զորամասերից մեկում, կծանոթանաք մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորների հետ, - ընդգծեց նախարարը՝ հավելելով, - մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին և ձեզ ուղարկեցին հայրենիք: Շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան սիրով ու հոգատարությամբ են ձեզ պահելու իրենց օջախներում»:

Այնուհետև նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակցին՝ ԱՄՆ-ից ժամանած 13-ամյա Դավիթ Աբրահամյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց  Կիպրոսից ժամանած «Նարեկ» վարժարանի սաներին. «Նախարարությունն ամեն տարի հյուրընկալում է նարեկցիներին, ովքեր կարծես ուխտագնացության են գալիս Հայաստան»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարարին՝ ջերմ ընդունելության, հոգատար վերաբերմունքի համար՝ Կիպրոսի խմբի ղեկավար Վիոլետ Թաշճյանը նշեց. «Նարեկ» վարժարանի սաները մի ողջ տարի անհամբերությամբ և կարոտով են սպասել Հայրենիք այցին: Մենք գիտենք, որ Հայաստանից հեռու մեր Հայրենիքը մայրենին է, և մեր վարժարանում ամեն ինչ անում ենք երեխաներին հայերենը լավ սովորեցնելու ուղղությամբ»:

Այնուհետև արիտունցիների՝ հոտընկայս և բարձր ծափողջույնների ներքո հնչեց «Հայկական բանակ» երգը: Մասնակիցներն իրենք էլ սիրով ասմունքեցին և կատարեցին հայ ազգագրական և ժողովրդական երգեր:

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ