Սիլվեսթեր Ստալոնեն Մոնտե Կարլոյում շքեղ զբոսանավով զվարճանում է ընտանիքի հետ
ՖՈՏՈՍիլվեսթեր Ստալոնեն օրերս դարձավ 70 տարեկան։ Իհարկե, նա այդքան մեծ չի երեւում, Սլայը էներգիայով լեցուն է, եւ, ինչպես երեւում է, դերասանը որոշել է իր հերթական նախագծից առաջ ընտանիքի հետ հանգստանալ Մոնտե Կարլոյում։
Ինչ վերաբերում է ծննդյան օրվան՝ հուլիսի 6–ին, այդ նշանավոր օրը Շվարցենեգերն իր Instagram-ում կատակել է, որ տարիքով փոքր է իր մշտական մրցակից ու մոտ ընկեր Ստալլոնեից։ Ի դեպ, Առնոլդ Շվարցենեգերը այժմ 68 տարեկան է։
«Ծնունդդ շնորհավոր, իմ ընկե՛ր Սիլվեսթեր Ստալլոնե։ Դու նշելու համար այնքան առիթներ ունես՝ ընտանիք, մրցանակներ, հաջողություն, եւ, իհարկե, տարիք, որը միշտ իմից մեծ կլինի»,– նշել է Շվարցենեգերը։
Իսկ զբոսանավում դերասանին ընկերակցում էր գեղեցկուհի կինը՝ նախկին մոդել, 47–ամյա Ջեննիֆեր Ֆլավինը։
Սլայի եւ կնոջ հետ էին նաեւ նրանց դուստրերը՝ 19–ամյա Սոֆյան, 17–ամյա Սիսթինը եւ 13–ամյա Սքարլեթը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE