Օրիգինալ նվեր եմ ստացել. Լիդուշիկն այսօր դարձավ 17 տարեկան
ՖՈՏՈTert.am-ը գրում է․
Լիդա Առաքելյանը, նույն ինքը՝ Լիդուշիկը այսօր դարձավ 17 տարեկան:
Երգել սկսել է 3 տարեկանից։ 2011-ին ներկայացրել է Հայաստանը Նոր ալիք ամենամյա մանկական մրցույթում` ստանալով մրցանակ RaiUno իտալական հեռուստաընկերության կողմից։
Փոքրիկ երգչուհին հայտնի է բազմաթիվ մանկանան երգերով՝ «Փոքրերի աշխարհ», «Երգ եմ հորինել», «Մանկություն», «Պարը», «Բարին է հաղթում», «Ծնունդն է քո» և այլն: Ծննդյան տոնի առիթով կապվեցինք Լիդուշիկի հետ պարզելու համար, թե ինչպես է որոշել տոնել տարեդարձը.
«Այս տարի որոշել եմ հատուկ չպլանավորել, այլ ինչպես կստացվի: Կեսգիշերից տոնս սկսվել է: Դուռը թակեցին ու ընկերներս անակնկալներով ներս եկան: Օրիգինալ նվեր եմ ստացել: Այսօր օրս սկսել եմ գեղասահքի դասընթացով, իսկ հետո կգան ընկերնես ու միասին մի որևէ գեղեցիկ վայրում կնշենք: Չեմ սիրում ավանդական տարբերակով տարեդարձ նշելը և այս անգամ փորձելու եմ այլ կերպ անցկացնել»: