Դիարբեքիրում նոր հարձակման հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի կենտրոնական Յենիշեհիր գավառում հարձակում է իրականացվել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ կատարվածի պատասխանատուն Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներն են:
Հարձակվողներին հայտնաբերելու նպատակով Յենիշեհիրում լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



