Ռուի Պատրիսիուն խաղադաշտում ամենաշատ ժամանակն է անցկացրել «Եվրո 2016»-ում
ՍՊՈՐՏԵվրոպայի առաջնությունում խաղադաշտում ամենաշատը հանդիպումներին մասնակցել է Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն: 28-ամյա դարպասապահը «Եվրո-2016»-ում խաղադաշտում է անցկացրել 720 րոպե: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին` 706 րոպե: Երրորդ տեղը բաժանում են ֆրանսիացիներ Պատրիս Էվրան, Բակարի Սանյան ու Հուգո Լյորիսը՝ 660-ական րոպե:
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ռուի Պատրիսիուն ֆանտաստիկ խաղ է ցուցադրել Ֆրանսիայի հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ և օգնել է իր թիմին դառնալ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



