Ստամբուլում վարչապետի նստավայրի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶինված մարդիկ կրակ են բացել Ստամբուլում Դոլմաբախչեի պալատի մուտքի մոտ: Պատահարի վայրում պայթյունի ձայներ են լսվել, փոխանցում է Hurryet-ը:
Թերթի տվյալներով, երկու զինված տղամարդ հարձակվել են մուտքի դարպասների մոտ գտնվող ոստիկանների վրա: Ականատեսները հաղորդում են, որ մինչ այդ չարամիտները աղմկային նռնակ են պայթեցրել:
Պալատը Թուրքիայի վարչապետի նստավայրն է ու նաեւ Բոսֆորի ափին, Թաքսիմ հրապարակից հեռու Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը, փոխանցում է PBK-ն:
Ինչպես գրում է Haber 7-ը, երկու հարձակվողին էլ ձերբակալել են Գերմանիայի հյուպատոսարանի մոտ: Չարամիտների մոտ ինքնաձիգ զենք է հայտնաբերվել:
Dogan News գործակալության տեղեկությունների համաձայն, հարձակման հետեւանքով ոչ մեկը չի տուժել: Hurryet-ը տեղեկացնում է մի վիրավոր ոստիկանի մասին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար



