Ձմերուկի և ելակի կոկտեյլ
ԼԱՅՖՁմերուկի սիրահարները հավանաբար գիտեն, որ սառը ձմերուկը միակ ձևը չէ, որով կարելի է վայելել ձմերուկի հաճելի և թարմեցնող համը: Ի՞նչ կասեք, եթե ըմպենք ձմերուկը:
Ձեզ ենք ներկայացնում ձմերուկի և ելակի հետաքրքիր համադրություն. խառնում եք ձմերուկը և ելակը, ավելացնում մի փոքր շաքարավազ, կիտրոնի հյութ և մի փոքր օղի կամ ռոմ՝ ըստ ցանկության:
Բաղադրատոմս
1 բաժակ մաքուր ելակներ,
1.5 բաժակ խորանարդներով կտրատած և սերմերը հանած ձմերուկ,
1-3ճաշի գդալ շաքարավազ (ըստ ճաշակի)
3 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ,
1 բաժակ սառույց,
¼ օղի կամ սպիտակ ռոմ (ըստ ցանկության)
Պատրաստում
Տեղադրել բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնել մինչև համասեռ մասսա ստանալը: Լցնել երկու բաժակների մեջ և մատուցել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
3
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...



