Brexit-ը չի ազդի ԵՄ-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա. Յոհաննես Հան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի Եվրամիություն-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը:
«Brexit-ի արդյունքում ստեղծված իրավիճակը չի ազդի մեր սերտ հարաբերությունների վրա, որոնք ժամանակի ընթացքում ավելի ինտենսիվ են դառնում»,-ասել է նա:
Արևելյան գործընկերությունը Եվրամիության ծրագիր է` ուղղված Եվրամիության ու Ադրբեջանի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հարաբերությունների սերտացմանը: Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխգործակցության մակարդակի բարձրացում, նախկին Խորհրդային միության երկրների ինտեգրացում` Եվրամիության տնտեսությունում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



