Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարեն Արայանը՝ հուլիսի 28-ի ցուցահանդեսի և մեծ անակնկալի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Հուլիսի 28-ին ժամը 17:00-ին Նկարիչների միության շենքում տեղի կունենա Կարեն Արայանի նկարների՝ «Ազատ եղեք» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը: Այցելուները նկարներին ծանոթանալու և դրանք ձեռք բերելու հնարավորություն կունենան 4 օր՝ մինչև հուլիսի 31-ը: Թեմայի շրջանակներում կցուցադրվեն թվով 16 նկարներ, նաև՝ գործեր այլ թեմայի մեջ և գրաֆիկական աշխատանքներ:

«Ազատ եղեք» խորագիրը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ազատության մասին է, իր մեջ չի ներառում ո՛չ հակապետական, ո՛չ հակակրոնական մոտեցում: «Սա ավելի շատ մարդու էության մասին է, որը ծնված օրվանից ընկնում է ինչ-որ կապանքների մեջ. քեզ տալիս են անուն-ազգանուն՝ աշխարհդ նեղանում է, ցույց են տալիս քո ծնված երկրի սահմանն ու որոշում՝ դա է հայրենիքդ… Իմ նկարների ասելիքն այն է, որ մարդու հայրենիքը մոլորակն է, ոչ-թե ինչ-որ մեկի գծած տարածքը: Կրոնն էլ տիեզերական երևույթ է… Հենց այս ազատության մասին է խոսքը», -Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարեն Արայանը:

Նկարիչը նկատեց՝ մինչ ցուցահանդեսը շատերին կարող է թվալ, թե օրենքը բոլորի համար է, ցուցահանդեսից հետո նկարները ճիշտ ընկալողները կհասկանան՝ ո՛չ թե օրենքն է բոլորի համար, այլ՝ ազատությունը:

Ցուցահանդեսին հրավիրված հատուկ հյուրերի առումով նկարիչն ընդգծեց. «Բոլոր նրանք, ովքեր ժամանակ կգտնեն այնտեղ գալու ու իմ ներաշխարհի մի մասին ծանոթանալու՝ կլինեն իմ հատուկ հյուրերը»:

Ի դեպ, ցուցահանդեսի մեկնարկին՝ ցուցահանդեսից դուրս, անակնկալ է սպասվում, որի մասին մեր զրուցակիցը նախընտրեց լռել:

Կարեն Արայանի անդրանիկ ցուցահանդեսը 7 տարի առաջ է եղել՝ 2009 թվականի մայիս ամսին: Շնորհիվ համացանցի՝ շատերը նրան ճանաչում են որպես հայտնի մարդկանց դիմանկարներ պատկերող նկարիչ: «Անկեղծ ասած՝ ես դիմանկար նկարում եմ կա՛մ իմ հաճույքի համար, կա՛մ պատվերով: Դրանք հատուկ ցուցահանդեսի համար չեն արվում: Թեև ինձ մոտ եղած դիմանկարները կցուցադրվեն ցուցահանդեսին», - խոստովանեց վերջինս:

Կախված նկարների չափսերից և նրանց վրա կատարված աշխատանքներից՝ ցուցահանդեսում ընդգրկված նկարների գինը կտատանվի 100 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամը: Հարցին, թե դա որքանո՞վ է հարմար թեկուզև արվեստասեր, բայց հայաստանյան հասարակության գրպանին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Նկարներիս գնորդները հիմնականում արտերկրից են: Հուսամ՝ հայաստանյան հասարակությունն էլ արվեստս կգնահատի»:

Սովորաբար, նկարիչները դժվարությամբ են բաժանվում իրենց կատարած աշխատանքներից, նույնիսկ, երբեմն հենց միայն դրանից ելնելով, հրաժարվում են վաճառել: «Եթե իմ անունը նկարի վրա մնում է, ինքն իմ մեջ միշտ կա՝ էլ բաժանվելը ո՞րն է: Ես դա համարում եմ կիսվել»:

Կարեն Արայանը համացանցում գրանցված է Բարոն Կարեն Արայան անվամբ: Որտեղից է գալիս «Բարոն» կեղծանունը և արդյոք նկարների տակ ևս այդպես է ստորագրում հարցին Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց.

«13-14 տարի առաջ Ռուսաստանում հյուրընկալվեցի գնչուներին ու նրանք ինձ «Բարոն» կոչեցին: Հետագայում էլ շարունակեցին ինձ այդպես դիմել, ես էլ իրենց համար նկար նկարեցի ու տակը ստորագրեցի «Baron»: Այդպես էլ այդ կեղծանունն ինձ հետ մնաց», - եզրափակեց նա:

 Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը