Լավրով. Մոսկվան գնահատում է Ղարաբաղի հարցով ռուսական նախաձեռնությունների շուրջ Բաքվի վերաբերմունքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան գնահատում է ղարաբաղյան հակամարտության հարցով ռուսական նախաձեռնությունների շուրջ Բաքվի վերաբերմունքը: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Շատ ենք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ռուսական կողմի նախաձեռնությունների շուրջ Ձեր վերաբերմունքը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից (Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ): Նրա հանձնարարությամբ ես այցելում եմ երկու երկրների մայրաքաղաքներ»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ-ի, Լավրովը նշել է նաեւ, որ իր այցը Բաքու կօգնի կարգավորման գործընթացին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



