Բենզեման շնորհավորել է Ռոնալդուին և Պեպեին
ՍՊՈՐՏՖրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման «Ռեալում» իր թիմակիցներ Կրիշտիանու Ռոնալդուին և Պեպեին շնորհավորել է Պորտուգալիայի հավաքականի կազմում չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ խաղում Պորտուգալիան հաղթեց Էդերի խփած միակ գոլի շնորհիվ։
«Հիասթափված եմ մեր հավաքականի պարտության պատճառով, բայց տղաներն արեցին այն ամենը, ինչ կարող էին։ Շնորհավում եմ Պորտուգալիային և ընկերներիս՝ Ռոնալդուին և Պեպեին»,-գրել է Բենզեման «Twitter»-ի իր պաշտոնական էջում։
Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքական չէր հրավիրվել «Լիոնի» պաշտպան Մաթյո Վալբուենայի դեմ շանտաժի առթիվ հարուցված գործին մասնակցության համար։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



