Ջոն Քերին Մոսկվայում կքննարկի ԼՂ հակամարտության հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պ աշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մոսկվայում Քերին մի շարք հանդիպումներ կունենա ռուսաստանցի պաշտոնյաների հետ` ի թիվս այլ հարցերի քննարկելու Սիրիային, Ուկրաինային, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր»,- հայտնել է Քիրբին:
ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա կմեկնի հուլիսի 14-ի երեկոյան: Նախքան այդ նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կայցելի Փարիզ` մասնակցելու Բաստիլի օրվա տոնակատարություններին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



