Միչիգանում երկու դատական պրիստավներ են սպանվել հրաձգության հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Միչիգանի նահանգում երկու մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով, հաղորդել Է տեղի շերիֆ Փոլ Բեյլին:
Սենտ Ջոզեֆ քաղաքում տղամարդը հրաձգություն Է սկսել դատարանի շենքի մոտ: Նա սպանել Է երկու դատական պրիստավների եւ վիրավորել եւս մեկին, ինչից հետո գնդակահարվել Է ոստիկանների կողմից:
Ոստիկանության՝ վերքեր ստացած աշխատակիցը տեղափոխվել Է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում Է կայուն, հաղորդել Է Associated Press-ը:
Շերիֆի խոսքով՝ հարձակվողը եղել Է բանտարկյալ, որը պահապան զինվորներից խլել Է զենքը եւ սկսել կրակել:
Նահանգապետ Ռիկ Սնայդերը Twitter-ում գրել Է, որ ոստիկանությունն իրադրությունը վերցրել Է հսկողության տակ, հրաձգության փաստով հետաքննություն Է սկսվել, հաղորդել Է BBC-ն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



