Ֆրանսիայի դեսպան. ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ուղղված չէր Ռուսաստանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄենք չենք կիսում կարծիքը, թե Վարշավայում վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ուղղված է եղել ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շերպանտիեն:
«Որեւէ հիմք չեմ տեսնում նման ենթադրություն անելու համար: ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերի կազմակերպություն է: Եվրոպական անվտանգությունը պահանջում է բանակցություններ վարել բոլոր գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ: Կան ընդհանուր մարտահրավերներ՝ ահաբեկչություն, ծայրահեղականություն, թրաֆիքինգի բոլոր տեսակները, որոնք սպառնում են բոլոր երկրների հասարակություններին: Այդ ամենի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր»,-ասել է դեսպանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



