Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս տարբերել խալը պապիլոմայից

ԼԱՅՖ

Շատ մարդիկ շփոթում են խալերը պապիլոմայի հետ ու ընդհանրացնում են այս երկու հասկացությունները:

Իրականում դրանք շատ են տարբերվում: Թե կոնկրետ ինչով` կպատմենք ստորև.

Ի՞նչ է խալը

Խալը բարորակ գոյացություն է, որն ինքնին օրգանիզմին վնաս չի հասցնում: Խալերի վիճակին պետք է միշտ հետևել, որպեսզի նրանք մելանոմայի չվերածվեն: Մելանոման չարորակ գոյացություն է, որից մարդ պետք է զգուշանա:

birthmark-e1435648287258

Բնածին հետքերը, որոնց բժշկության մեջ անվանում են անև նևուս, առաջանում են մարդու վրա դեռ մոր արգանդում: Խալերն առաջանում են երեխաների մոտ մեկ տարեկանից հետո: Ավելի ճիշտ՝ նկատելի են դառնում, քանի որ դրանք նույնպես առաջանում են մոր արգանդում եղած ժամանակ, բայց շատ փոքր են լինում և անգույն:

Հաճախ խալերը շփոթում են պապիլոմաների հետ: Բայց նրանք շատ են տարբերվում միմյանցից: Միակ նմանությունն այն է, որ նրանք երկուսն էլ բարորակ նորագայացություններ են և կարող են մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ:

Ի՞նչ է պապիլոման

Պապիլոման վարակի տեսակ է, որն առաջանում է մարդու մաշկի և լորձաթաղանթի վրա: Այս վարակն անցնում է մարդուն կենցաղային և սեռական ճանապարհով:

Պապիլոմաները լինում են հարթ և կախված, չափերը կարող են տատանվել 2-4 մմ-ից մինչև 14-16 մմ: Կախված և մեծ պապիլոման կարող է ձևափոխվել վնասվածքի արդյունքում: Այդպես, ոչ մեծ գոյացությունը կարող է արագ մեծանալ և վերածվել չարորակ ուռուցքի: Այնպես որ, եթե գոյացությունն անընդհատ ենթարկվում է վնասվածքի, ավելի լավ է այն հեռացնել:

Ո՞րն է խալի և պապիլոմայի տարբերությունը

 

Ստույգ տարբերել խալերը պապիլոմաներից կարելի է միայն մաշկաբանի օգնությամբ: Ինչպես նաև կարելի է ինքնուրույն հասկանալ, թե դրանցից որն է Ձեր մարմնի վրա: Ահա խալերի և պապիլոմայի հիմնական տարբերությունները.

  • Պապիլոման ունի փափուկ և շարժուն կառուցվածք, իսկ խալը՝ խիտ և ամուր:
  • Պապիլոման անոթներ ունի, իսկ խալը կազմված է միայն մաշկի բջիջներից:
  • Բնածին հետքերը կարող են փոխանցվել մարդուն ժառանգաբար, իսկ պապիլոման փոխանցվում է կենցաղային կամ սեռական ճանապարհով:
  • Խալը կարող է ունենալ և՛ բաց գույն, և՛ մուգ գույն: Պապիլոման միայն բաց գույն է ունենում:
  • Պապիլոման հիմնականում լինում է ակտիվ շփման հատվածներում և լորձաթաղանթի վրա: Խալերը կարող են լինել մարմնի ցանկացած հատվածում:
  • Պապիլոմաները ստույգ, հստակ ձև չունեն, իսկ խալերը միշտ ունենում են հավասար եզրեր և համաչափ ձև:
  • Խալերն ու բնածին հետքերն առաջանում են մարդու մարմնի վրա ծնվելիս, իսկ պապիլոմաները՝ վարակն օրգանիզմ մտնելուց մեկ ամիս հետո:

Խալերն ու պապիլոմաները բազմաթիվ տարբերություններ ունեն, բայց, այդուհանդերձ, մարդը կարող է հեշտությամբ շփոթել դրանք: Այդ պատճառով, եթե Ձեր մարմնի վրայի գոյացություներն անհանգստացնում կամ վախեցնում են Ձեզ, անպայման դիմեք բժշկի:

Երեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ