Իրանը 32 տոննա ծանր ջուր է վաճառել ԱՄՆ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել Է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ իրականացրել Է 32 տոննա ծանր ջրի վաճառքի գործարք, փողն իրանական կողմն ստացել Է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունն ստորագրել Է 32 տոննա ծանր ջրի գնման համաձայնագիր, ծանր ջուր, որն օգտագործվել Է Իրանի միջուկային օբյեկտում: Գործարքի գումարը գնահատվել Է 8,6 միլիոն դոլար:
«Այս պահին մենք ԱՄՆ-ին ենք վաճառել 32 տոննա ծանր ջուր եւ դրա դիմաց փողն ստացել ենք: Ծանր ջուրն ուղարկվել Է ԱՄՆ»,- հայտարարել Է Արաքչին Sima 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Հեռուստաալիքի հաղորդման մեջ գործարքի վերջնական գումարը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



