ՕՊԵԿ–ը բարձրացրել է Ռուսաստանում նավթի հանքահանման կանխատեսումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕՊԵԿ–ն իր հունիսյան զեկույցում օրական 10 հազար բարելով բարձրացրել է Ռուսաստանում նավթի հանքահանման մակարդակի կանխատեսումները՝ հասցնելով օրական 10.98 բարելի, ինչը 2015-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ՝ 140 հազար բարելով շատ է։
ՕՊԵԿ–ը Ռուսաստանում ս.թ. երկրորդ եռամսյակում նավթի հանքահանման մակարդակը գնահատում է օրական 11.03 մլն բարել, ինչը 40 հազար բարելով ավելի է, քան առաջին եռամսյակում։ Նավթամթերքի ընդհանուր ծավալը երկրորդ եռամսյակի արդյունքում օրական 200 հազար բարելով աճել է՝ ի համեմատ անցյալ տարվա ցուցանիշների։
ՕՊԵԿ գնահատականներով՝ 2016-ին Ռուսաստանում հետընթացը կշարունակվի, իսկ ՀՆԱ անկումը կկազմի 1.1 տոկոս, փոխանցում է Gazeta–ն։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



