«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գերմանական ֆիլմերի բացումն ազդարարվեց «24 շաբաթ» ֆիլմով
ՄՇԱԿՈՒՅԹԳերմանական ֆիլմերը Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին մեկնարկեցին Աննե Զոհրա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցույթում:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ Գերմանիան ներկայանում է այս կինոփառատոնին 2004 թ-ից ի վեր: 13 տարիների ընթացքում փառատոնին ցուցադրվել է շուրջ 200 գերմանական ֆիլմ: Այս տարի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը դեսպանը համարում է բավական ներկայանալի: Նա հավելեց, որ նախորդ օրը ներկա է գտնվել գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը: Քիսլերը նաև ասաց, որ հայ-գերմանական ֆիլմերի ցուցադրությունն անհնար կլիներ առանց Գյոթեի ինստիտուտի աջակցության:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



