Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առաջնորդները» հեռուստասերիալում նոր սյուժետային գիծ է լինելու, հետեւաբար ամերիկյան նկարահանումները շարունակական կլինեն. Դիանա Գրիգորյան

ԼԱՅՖ

Պրոդյուսեր, սցենարիստ եւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից եւ արդեն անցել է իր բնականոն աշխատանքային կյանքին, միաժամանակ պրոդյուսերը ամերիկյան հանգստի ընթացքում եւս հասցրել է աշխատել՝ օվկիանոսից այն կողմ նկարահանելով «Առաջնորդները» հեռուստասերիալի մի քանի տեսարաններ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանա Գրիգորյանը պատմել է ամերիկյան նկարահանումների եւ այսուհետ «Առաջնորդները» սերիալի նոր ուղղությունների մասին.

«Այնպես չէ, որ գնացել էինք ԱՄՆ ու ձեռքի հետ մի քանի տեսարաններ նկարեցինք, ոչ, սա նպատակային աշխատանք էր ու այսուհետ «Առաջնորդները» հեռուստասերիալում նոր սյուժետային գիծ է լինելու, հետեւաբար ամերիկյան նկարահանումները շարունակական կլինեն: Այս անգամ ժամանակը քիչ էր, այդ իսկ պատճառով ավելի ծավալային նկարահանումներ չհասցրինք իրականացնել, սակայն օգոստոսի վերջից այնտեղ նկարահանումներ են նախատեսված, ուստի առաջիկայում պետք է կրկին մեկնենք ԱՄՆ»,- նշեց հեռուստասերիալի պրոդյուսերն ու ավելացրեց.

«Հեռուստասերիալի գործողություններն ու սյուժետային գիծը տարել է դեպի միացյալ նահանգներ, հիմա այդ գծի ընթացքն այնտեղ է զարգանում, որը կապված է գլխավոր հերոսների հետ»:

«Առաջնորդներ»-ում հեռուստադիտողն այսուհետ կտեսնի ամերիկաբնակ դերասաններ Դավիթ Սեխպեյանին ու Լուսինե Սարգսյանին, սակայն Դիանա Գրիգորյանի հավաստմամբ՝ սեպտեմբերից դերասանների ցանկը կավելանա:

Որպես պրոդյուսեր՝ մեր զրուցակիցը նշեց, որ դժվար էր թե ԱՄՆ-ում նկարահանումներ իրականացնելը եւ թե հիմա՝ հեռավորության վրա կազմակերպչական աշխատանքներով զբաղվելը, սակայն Դ. Գրիգորյանի խոսքով՝ նրանք հեռուստադիտողի համար ամեն ինչի են պատրաստում.

«ԱՄՆ-ում առաջին անգամ էիբք նկարահանումներ անցկացնում ու մեծ բարդությունների հանդիպեցինք, սակայն լավ է, որ իմացանք նաեւ այնտեղի նկարահանումների լեզուն, ինչը կհեշտացնի հետագա նկարահանումների ընթացքը: Ամեն դեպքում, «Առաջնորդների» հետեւորդները թող սպասեն նոր ու հետաքրքիր զարգացումների, քանի որ մենք ամեն բան անում ենք դրա համար»,- նշեց նա:

Իսկ վերջում Դիանա Գրիգորյանը հավելեց, որ չնայած սերիալն արդեն 205 սերիա ունի, սակայն դեռեւս ավարտի մասին պրոդյուսերը չի ցանկանում խոսել:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»Իրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո Կրկին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Լիբանանի վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն. Ռուսաստանի ԱԳՆ Լիբանանում սպանվածների և վիրավորների թիվը գերազանցել է 8000-ը Իրանական պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար Քուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները Մարտինեսը վնասվածք է ստացել. հայտնի է ապաքինման ժամկետը Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուՌուսաստանում կոմունալ ոլորտի վիճակը մոտ է կրիտիկականին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանԻրանում ավելի քան 125,000 քաղաքացիական օբյեկտ վնաuվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը՝ Իսլամաբադում․ Շարիֆ Ուկրաինան հայտարարել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել «Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Ռեալի» մեկնարկային կազմը Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանԱշտարակում բախվել են «Nissan Altima»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «Opel Zafira»-ն և «Ford Transit»-ը Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է․ միացված են արհեստական շնչառական ապարատին Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԲուդանովը զգուշացրել է Ուկրաինայի համար հնարավոր աղետի մասին Հայաստանում շեշտակի ավելացել է ազատազրկման դատապարտված անձանց թիվը Թրամփը կրկին սպառնացել է Իրանին «Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan Rogue»-ը և «Chevrolet»-ը․ կա 4 վիրավոր Երեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը հավաստիացրել է, որ Պարսից ծոցի ուղղությամբ հրթիռներ չի արձակել Մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինՀՊԼ. «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին՝ կրկին բարձրանալով առաջին հորիզոնական Ապրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանԻսրայելի դեմ քաղաքական պшտերազմ մղող երկրները ստիպված կլինեն վճարել․ Նեթանյահու «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերիՖրանսիան գործընկերների հետ քննարկում է Հորմուզի նեղուցում առաքելությունը Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանԻրանը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ-ը պետք է երկու պայման կատարի Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդшխության դեպքեր