Անչելոտի. Շատ հեշտ է աշխատել Ռոնալդուի եւ Իբրահիմովիչի հետ
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Զլատան Իբրահիմովիչի կարգի աստղերի հետ աշխատելն իր համար շատ հեշտ է եղել:
«Ես սիրում եմ Ռոնալդուին գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցման համար: Լրագրողները հաճախ են ինձ հարցնում Ռոնալդուի կամ Զլատան Իբրահիմովիչի հետ աշխատելու դժվարությունների մասին: Նրանց հետ շատ հեշտ է աշխատանքը: Նրանք այնքան պրոֆեսիոնալ ու կարգապահ են, որ ոչինչ ասել պետք չէ:
Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց ես չեմ պատկերացնում Ռոնալդուին «Ռեալից» դուրս: Այդպիսի խաղացողները հենց այնպես չեն հեռանում ակումբից»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 2015-ին «Ռեալից» հեռացվելուց հետո Կարլո Անչելոտին մեկ տարվա դադար վերցրեց, իսկ հուլիսի 11-ին գլխավորել է «Բավարիան»՝ փոխարինելով Խոսեպ Գվարդիոլային: