Իրանը հայտարարել է 6 ահաբեկչի ձերբակալելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում դիվերսիա ծրագրող 6 ահաբեկիչ է ձերբակալվել: ԸստՏԱՍՍ-ի, այս մասին իրանական հեռուստաալիքին հայտնել է երկրի տեղեկատվության նախարար, իրանական հատուկ ծառայությունների ղեկավար Մահմուդ Ալավին:
Նրա խոսքով՝ ձերբակալված անձինք կապ են ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ եւ «դիվերսիա են ծրագրել Ալ-Քուդսի միջազգային օրվա տոնակատարության ժամանակ (տոնը հիմնել է ԻԻՀ հիմնադիր, իմամ Խոմեյնին եւ նշվում է Ռամադանի վերջին ուրբաթ):
Ըստ Ալավիի՝ ստացված ցուցմունքների հիման վրա եւս մի քանի մարդու անուն է պարզվել, որոնք ձերբակալվածների համախոհն են եւ վահաբականության հետեւորդ: Նրանց ձերբակալության գործողությունը նախապատրաստվում է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



