ՀՀԿ-ն որոշել է այլևս չպաշտպանել Ստեփանավանի քաղաապետին, որի անունը աղմկոտ պատմությունների հետ է կապվում.«Հայկական ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին, որի անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ:
Օրինակ, 2014 թվականին Միքայել Ղարաքեշիշյանը ատրճանակով կրակել էր Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանի վրա: Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ նույնպես տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակվել:
ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության վերնախավը որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից:
Ստեփանավանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, օրը դեռ որոշված չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



