Հայաստանը կին բնակչության գերակշռության ցուցանիշով 7-րդն է աշխարհում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհում ամենից շատ կին բնակչություն ունեցող երկիրը Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկան է, որտեղ 100 տղամարդուն բաժին է ընկնում 118.3 կին:
Ինչպես փոխանցում է i100.independent.co.uk լրատվական կայքը, այս մասին նշվում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի հրապարակած տվյալներում:
Հաջորդը Լատվիան է, Լիտվիան, Կյուրասաոն, Գուատելուպեն, Ուկրաինան և Հայաստանը:
ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում 100 տղամարդուն բաժին է ընկնում 115.5 կին:



