Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պետերբուրգի հանդիպումից հետո Ալիեւի իջեցված ձայնը դարձավ 5 անգամ ավելի բարձր. Անուշ Սեդրակյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Ալիեւի իջեցված ձայնը դարձավ 5 անգամ ավելի բարձր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով, ԼՂ հակամարտության նկատմամբ ֆիքսվածությունը վաղուց այսպիսի արագընթաց զարգացում չէր ապրել:

Նրա խոսքով, դա պայմանավորված է նախ նրանով, որ ընդհանուր առմամբ, տարածաշրջանն է սրված, եւ կատարվում են իրադարձություններ, որոնք չեն մարում ոչ մի կերպ, այդ թվում Սիրիայի դեպքերը, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում-սառեցումը:

Անդրադառնալով Ջոն Քերիի սպասվող համապարփակ այցին, այդ թվում՝ նաեւ Մոսկվա, Անուշ Սեդրակյանն ասաց. «Լավրովի հետ ենթադրվող հանդիպման ժամանակ Քերին պլանավորում է խոսել ուղիղ երկու հարցի մասին՝ սիրիական խնդիրը եւ ԼՂ հարցը: Սա հիմք է տալիս ասելու, թե ինչ սրացման եւ ինչ ուշադրության կենտրոնում գտնվող հարց է ԼՂ հարցը»:

«Այստեղ ինձ մտահոգում է այն, որ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի հանդիպումներից հետո մեր պաշտոնական լրատվությունը տվեց անդեմ բացատրություն, թե ինչ է խոսվել Ղարաբաղում, էլի նույն սկզբունքները: «Երբ բան չունեն ասելու, խոսում են մադրիդյան սկզբունքներից: Հիմա էլ նոր ընթերցում է եղել, երբ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ տարածքային ամբողջականությունը նկատի ունեն Ադրբեջանն առանց Ղարաբաղի: Սա որքանով է դիվանագիտորեն մոտ իրականությանը, մեծ հարց է»:

«Ազատ դեմոկրատների» փոխնախագահը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Հայաստանի անվտանգության համար այնպիսի կարեւոր կռվան է, որ կարելի էր չվախենալ այն մտքից, որ հայտարարեին՝ գնացել ենք այդ գագաթաժողովին, որովհետեւ ՆԱՏՕ-ն կոլեկտիվ անվտանգություն ապահովող ամենահզոր ծրագիրն է աշխարհում: «Իհարկե, եթե պետությունն անկախ է, հանգիստ պետք է գնա եւ քննարկի իր անվտանգության հեռանկարները: Հատկապես, երբ տեսնում ենք, որ ներկա անվտանգության հեռանկարի երաշխավորները տապալել են այդ հեռանկարը»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, նա ընդգծեց. «Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին՝ վերցնելով մեր հակաօդային պաշտպանությունը, լինելով ՀԱՊԿ անդամ, անտեսելով այն կետը, որ չպետք է զենք վաճառել հակամարտության մեջ գտնվող երկրներին:

«Վիեննայի համաձայնությունից հետո, երբ խոսվում էր այն մասին, որ պետք է հետաքննող սարքեր տեղադրվեն սահմանին, որով պիտի ամրագրվի սահմանը, պիտի երեւա, թե ով է խախտել հրադադարը, հանկարծակի՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո դրա մասին մոռացվում է, այդ հարցն այլեւս չի քննարկվում:

«Ալիեւի իջեցված ձայնը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո դարձավ հինգ անգամ ավելի բարձր, նրա հռետորաբանությունը դարձավ ավելի ռազմատենչ:

Ապրիլյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է վերականգնենք 1994 թվականի սահմանը, Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Հիմա ամենաբարձր դիվանագիտական մակարդակով խոսում են, որ տարածքային զիջումներ պիտի լինեն եւ Սերժ Սարգսյանի նշած որեւէ կետի անդրադարձ չկա: Դա եղավ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո»,-ընդգծեց նա:

Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել