Կմեկնարկի «Սևանա լիճ-2016» շախմատային մրցաշարը
ՍՊՈՐՏՄարտունիում տեղի է ունենալու «Սևանա լիճ-2016» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 10-րդ անգամ: Շրջանային մրցաշարին մասնակցելու են տարբեր տարիներին մրցաշարի հաղթող դարձած շախմատիստները: Մասնակիցների թվում են «Սևանա լիճ» մրցաշարի եռակի հաղթող Արման Փաշիկյանը, մրցաշարի նախորդ տարվա հաղթող Դուդա Յան Քշիշտոֆը և 2014 թ վականի հաղթող Վիդիթ Սանթոշ Գուջրաթին:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Մասնակիցների թվում են նաև գրոսմայստերներ Վլադիսլավ Արտեմևը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիդ Անտոն Գուիջարոն, Վլադիմիր Օնիշչուկը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Սամուել Սևյանը: «Սևանա լիճ-2016»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է (միջին վարկանիշը` 2628.6):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



