Լրատվամիջոցները շտապել են. Ճապոնիայի կայսրը հրաժարական չի տալու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Կայսերական պալատի գործակալության ղեկավարի տեղակալ Սինյիտիրո Յամամոտոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք տեղյակ ենք, որ նման տեղեկություններ կան, բայց դրան բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,– մեջբերում է «Կիոդո» գործակալությունը Յամամոտոյի խոսքը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կարող է մոտակա մի քանի տարում հրաժարվել գահից եւ այն հանձնել որդուն։ Աղբյուրների տվյալների համաձայն, կայսրը ցանկանում է գահից հրաժարվել նախքան իր պարտականությունների լիարժեք կատարման համար տկար դառնալը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



