Մոսկվայաբնակ դերասան Էրիկ Վարոսյանը հատուկ հրավերով Երևանում է
ԼԱՅՖԿինոռեժիսոր Արամ Շահբազյանի հրավերով Երևան է ժամանել մոսկվայաբնակ դերասան Էրիկ Վարոսյանը: Որքան կարողացանք պարզել նոր ֆիլմ է նկարահանվում ՝ հայրենասիրական մոտիվներով: Էրիկի հետ ծանոթությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Երիտասարդ տաղանդավոր դերասանը աշխատում է մեծն վարպետ Ա. Ջիգարխանյանի անվան թատրոնում, որտեղ էլ նրանք հանդիպել էին:
Ռուս հանդիսատեսի կողմից սիրված դերասանը խաղում է մի շարք ներկայացումներում ՝ Ռոմեո Ջուլիետ, Մահ աշտարակից և այլն: Բծախնդիր, պահանջկոտ Ա. Ջիգարխանյանի գովասանքին արժանացած դերասանը սիրով համաձայնել է գալ Երևան ու առ ժամանակ հայրենիքում աշխատել:
Դեռ մանկուց ՌԴ -ում ապրող դերասանը մասնագիտական կրթությունը ստացել է ռուս հայտնի դերասանների ղեկավարությամբ: Հայազգի դերասանը խիստ կարևորում է , որպեսզի օտար ափերում ապրող հայերը տիրապետեն մայրենիին, քանզի չգիտես որ նորից Աստված կկամենա վերադառնաս հայրենիք :
՛՛Շատ ուրախ եմ , որ ժամանակին ծնողներս պարտադրել են ռուսերենի հետ զուգահեռ սովորել հայերենն ու այսօր հպարտ եմ, իմ գործընկերների հետ նկարահանվել մի ֆիլմում
ուր նկարագրվում է մեր պատմությունից որոշ դրվագներ: Չնայած դժվարություններին հայկական կինոարտադրությունը զարգանում է , եթե լինեն հրավերներ մեծ ուրախությամբ կմնամ Երևանում ու կներկայանամ հայ հանդիսատեսին, հեռուստադիտողին":




















1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



