«Հրապարակ». Քննչական կոմիտեի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է տվել։ Այս մասին 53-ամյա կինը հայտնել է իրավապահներին։ Սպիտակի բնակչուհին նշել է, թե օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննության ավարտից հետո միջանցքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը, որին ինքը դեմքով է ճանաչում, իրեն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ։ Նյութերն ուղարկվել են ՀՔԾ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



